Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատճառ չունի քարոզարշավի ընթացքից դժգոհելու։
 
Այս մասին ընտրատեղամասում լրագրողների հետ զրույցում ասաց Վարաչպետ Փաշինյանը։ «Իրական ընտրարշավ էր, և բոլոր ուժերը հասկանում էին՝ պետք է պայքարեն ամեն ձայնի համար»,-նշեց վարչապետը։
 
Անդրադառնալով ընտրարշավի ընթացքին՝ Փաշինյանը նշեց. «Ցանկացած ընտրարշավի ժամանակ կրքեր են բորբոքովում։ Ես վստահ եմ, որ սրանից հետո Հայաստանում ընտրարշավի ժամանակ կրքեր են բորբոքվելու, և ընտրությունները լինելու են իրական»։
 
Հարցին՝ արդյո՞ք ԲՀԿ-ի նկատմամբ քաղաքական հետապնդում կա՝ վարչապետը նշեց, որ այդպիսի հարցեր տալը անհարմար է։
 
Հիշեցնենք, որ վարչապետն այսօր մեկնում է ԱՄՆ՝ մասնակցելու ՄԱԿ ի գլխավոր ասամբլեայի նստաշրջանին։