ՀՀ վարչապետի պաշտոնակատար այսօր ուղիղ եթերում մի շարք կարևոր հարցերից բացի, անդրադարձավ նաև ընթացիկ քաղաքական իրավիճակին։ Փաշինյանը նշեց, որ վաղը՝ հոկտեմբերի 23-ին, լրանում է վարչապետի թեկնածուի առաջադրման առաջին ժամկետը:

«Կարո"ղ են արդյոք լինել դավադրություններ՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունները տապալելու` տեսականորեն՝ այո':  Թեև բոլոր խմբակցությունները հայտարարել են, որ վարչապետի թեկնածու չեն առաջադրի, բայց եթե հանկարծ այդպիսի բան լինի, ինչի թույլ նախանշաններ կարելի է դիտարկել, էլի խոսքը պետք է ասի ժողովուրդը: Ես էլի նորից պիտի դիմեմ  ձեզ և խնդրեմ, որ մենք նորից հավաքվենք և մեր խոսքն ասենք, և ժողովուրդը եթե այդ խոսքը ասի, իհարկե ես շարունակում եմ ինձ համարել ժողովրդի կամքի արտահայտման և ի կատար ածելու երաշխավորը»,-ասաց վարչապետի պաշտոնակատարը: