Պետական, հասարակական գործիչ, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանն իր բլոգում գրում է, որ ինքն ուշադիր հետևում է «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ նախկին տնօրեն Արա Մինասյանի կյանքի դրամային, դրա զարգացմանը, հանգուցալուծմանը։
Բլեյանն ընդգծում է, որ Արա Մինասյանին ճանաչում է շատ վաղուց՝ դեռ ուսանողական տարիներից։ «Մարդուն կյանքով են ճանաչում և աղուհացով, որ համատեղ ապրած կյանքն է՝ իր կապերով սիրո և համերաշխության արարողը»,– գրում է Բլեյանը։
Աշոտ Բլեյանի գրառման այդ հատվածը ներկայացնում ենք ստորև.
«Ես ուշադիր հետևում եմ Արա Մինասյանի կյանքի քրեականացման դրամային, դրա զարգացմանը, հանգուցալուծմանը. ով-ով՝ ես գիտեմ, թե ինչ անիծված բան է խոշոր-հայտնի պետական կազմակերպության ղեկավարումը, իր դեպքում՝ բուժկենտրոնի, իմ դեպքում՝ կրթական կենտրոնի, մեր ծնած-պահած, հարափոփոխ հանրապետության երեսուն տարվա ժամանակում, իր վայրիվերումներով, բեկումներով, թռիչքներով, գահավիժումներով, դավաճանություններով, սրբերի-աստվածների տեղափոխումներով․․․
Ուշադիր հետևում եմ Արայի կյանքի դրամային ու նրան հաստատակամություն եմ ցանկանում․․․ Էսպես չի մնա, չի կարող էսպես մնալ․․․ Թումանյան Հովհաննեսի իմաստությունը չի լքի մեզ․․․ Ես սարսափել եմ միշտ անաստվածների, անաղուհացների, դասընկեր ու գործընկեր, հարազատներ չունեցողների կուսակցականացումից պետական իշխանության մեջ․․․ Ես գիտեմ՝ մարդուն կյանքով են ճանաչում…
Արայի հետ մի կյանք եմ ապրել՝ իր շրջաններով, կոմսոմոլի՝ միակ երիտասարդական կազմակերպության, 1972-1977 թթ, ուսանողական շինարարական ջոկատներում, ես՝ պետական համալսարանից, ինքը՝ բժշկական ինստիտուտից, 1990-1991 թթ Երևանի քաղաքապետարանում աշխատանքով՝ որպես առողջապահության և կրթական ոլորտների ղեկավար-գործընկերներ, հետո բուժկենտրոն-կրթական կենտրոնի ղեկավարներ, հանուն հիվանդ մարդուն բժշկելու՝ մարմինն ու հոգին․․․Մինչև հայտնի միջազգայնագետ-հրապարակախոս՝ Տիգրան Հայրապետյանի միայնակ-հաշմանդամ մորը խնամելը հիվանդանոցում… Տիգրանի մայրիկի աղոթքն եմ փոխանցում, հիվանդանոցում գտնվելու այդ օրերի նրա արցունքները, նրա հուզված պատումն այն մասին, թե ինչպես է ամբողջ հսկա կազմակերպությունը՝ շփոթված, արցունքախառը, հետևում իրեն… Հերթական կոռուպցիան, հա՞, և իմ՝ հանրային գործչի պարտադրած, բազում օգնության կարոտ, անպաշտպան ուսուցիչների, այո՛, հարազատների, ծանոթների․․․ առանց որևէ շահի, ի՞նչ շահ, բացի հանրային-մարդկայինը։
Մարդուն կյանքով են ճանաչում և աղուհացով, որ համատեղ ապրած կյանքն է՝ իր կապերով սիրո և համերաշխության արարողը։ Գումարած օրինականությունը․․․ որ ճանապարհ է, լսո՞ւմ եք, կատարելության, որպես քրիստոնյա մարդ, հավատով Հիսուսի, թե հանրային կյանքի ավանդույթով փոխանցած բարոյականության՝ մեղքերի շարունակական քավումով․․․
Հո մենակ դատարանը չէ՞, խորհրդային շրջանում ամենաշատը փչացած իրավապահ անվանվող համակարգը՝ իր ոստիկանով, ամեն տեսակի դատախազով, դատապաշտպանով, դատարանով, քննիչով․․․ Հայրս «օրգան» էր ասում.
– Օրգանի հետ գործ չունես, շա՛ն տղա։ Թշնամությունը փոխանցվող ա, հասկացեք իրար, ներել կարողացիր… Մոռացիր, որ լավություն ես արել, արա, գցի ջուրը․ ձուկը որ չիմանա, ջուրը հո կիմանա․․․
Օրգանը այդքան շուտ փոխվե՞ց, հա։ Ո՞նց կփոխվի։ Ավելին՝ ամենավերջում կփոխվի, ողջ հասարակակության ազդեցությամբ, վերահսկողությամբ։ Ինչպես հայտնի իրավաբան Վահե Գրիգորյանն է ասում՝ պետք կլինի պաշտպանել դատավորներին, բայց դրան հասարակությունը պիտի գա… Թե չէ էնպիսի գործ կփչեն, որ վատնումը, անփութությունը (եթե կան), կդառնան հափշտակում-յուրացում։
Մինչև ո՞ւր ենք գնալու՝ արմատախիլ անելով կոռուպցիան, մինչև 1990 թի՞վը։ Որտե՞ղ եք կանգնելու։ Կոռուպցիոն կյանքը մեր ո՞վ է տվել՝ Տեր-Պետրոսյա՞նը, Սե՞րժը Սարգսյան, Ռոբե՞րտը Քոչարյան․․․ Ինձ համար 2018-ի ապրիլյան քայլքը՝ «Քայլ արա և միացիր»-ը, կատարելության ուղին անդավաճան բռնածների երթ է՝ սիրով և համերաշխությամբ, միասին, կյանքը նորոգելու-ապրելու ուխտի 1990-ից… Մեր երկրի ամենադրամատիկ մի շրջանում այդպիսի մի բանավոր ուխտ-հարազատության հաստատվեց Երրորդ Հանրապետության քաղաքացիների հետ… Դիմացա՞վ այդ ուխտը-պայմանագիրը ժամանակի փորձությանը։
Վտանգի տակ է սերունդների համերաշխությունը, և հիմա իրար հետ ապրող երեք սերունդների միջև կապի-համակեցության հաստատումն է խնդիրը՝ որպես նորոգված հանրային կյանք։ Այս օտարումը միմյանցից ո՞ւր է տանում։
Սիրելի՛ «Քաղաքացիական պայմանագիր», վարչապետ Փաշինյան ու բազում կրտսեր բարեկամներ, որ համատեղ կյանքը, աղուհացը, հարազատի նկատմամբ պատասխանատվությունը հանենք, դժվարությունները, որ միասին ապրել ենք, ճանապարհ անցել… ի՞նչ կմնա… Սարոյան եղբայրների դրամա… Սա եմ ես անվանում անաստվածություն, որից միշտ վախեցել եմ…
Բոլորս փոխվելու խնդիր ունենք և իրար օգնելու մարդկային-հանրային-քաղաքացիական-քրիստոնեական մի պայմանագիր․․․ Ընդունակներն ու առաջնորդները գնում են առջևից՝ դառնալով այսպիսի պայմանավորվածության երաշխավորը․․․ Հանրային կյանքի բարելավումով պիտի զբաղվենք, տնտեսական կյանքի աշխուժությամբ, որ տասնյակ ու տասնյակ ուսուցիչներ ու բժիշկների համար շոշափելի լինի…»։
Ուշադիր հետևում եմ Արա Մինասյանի կյանքի դրամային. Աշոտ Բլեյան
10:39 - 8.Նոյեմբեր.2018
Առաջարկում ենք նաև
23/07/20 18:31
Եթե այս ամենի հետևում իշխանությունն է, ապա նա թշնամի իշխանություն է․ Աշոտ Բլեյան (տեսանյութ)
07/09/23 22:29
Հետևում ենք իրավիճակի զարգացմանը․ ՌԴ դեսպանություն
20/06/23 19:51
60-ամյա չինուհու երիտասարդ տեսքը զարմացրել է մարդկանց
24/01/22 14:59
Աշոտ Մինասյանի խափանման միջոցի հարցը կքննվի հունվարի 26-ին
04/12/20 11:32
«Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանի ասուլիսը՝ ուղիղ
15/11/20 18:18
Դատարանը որոշեց՝ Աշոտ Մինասյանի ձերբակալումն իրավաչափ է
13/11/20 23:55
Աշոտ Մինասյանի գտնվելու վայրը հայտնի չէ, հուսով եմ` անձի առևանգում տեղի չի ունեցել․ փաստաբան
Ամենադիտված
Լրահոս
08:53
«Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել․ կան ձերբակալվածներ
08:48
«Իրավունք». Լեո Նիկոլյանի վիճակն օր օրի վատթարանում է, իսկ նրա մուտքը Հայաստան շարունակում է փակ մնալ
08:31
«Ժողովուրդ». Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում
23:17
Ամենայն Հայոց Կաթողիկոսը հոգևորականներին պատգամել է հայ ժողովրդին ուղղորդել ճշմարտության ճանապարհով
23:00
Փաշինյանը ՔՊ նախաձեռնող խմբի նիստին հանդես է եկել սահմանազատման գործընթացի մեկնարկի մասին զեկույցով
20:20
10-15 տարվա ազատազրկում. ի՞նչ պատիժ է նախատեսված ՀՀ տարածքային ամբողջականությունը խախտելու համար
18:22
Կոկաինի տակ եմ եղել. մասիսցի ուսուցչուհին ատելություն է դրսևորել արցախցիների նկատմամբ (տեսանյութ)
16:24
Ադրբեջանից կներկրվի գազը, Թուրքմենստանից, թե Եգիպտոսից, միևնույն է՝ երկրի ներսում սակագնային քաղաքականություն թելադրողը հենց «Գազպրոմն» է լինելու․ Դավ...
14:00
Ադրբեջանից Նախիջևան կապը պետք է ապահովվի միջազգային վերահսկողությամբ` ՌԴ սահմանապահներով. Ալիև
13:20
Հայոց ցեղասպանության ժխտումը հանգեցրել է աշխարհում նոր ոճրագործությունների. Շվեդիայում ՀՀ դեսպան
11:55
Ասում են թշվառի կինը գնացքով Գյումրի է գալիս, ժամը 11։00-ին կլինի կայարանում. իրավապշտպան Կարապետ Պողոսյան
09:53
«Կարծես սպասողական վիճակում ապրեմ, ամեն րոպե սպասում եմ, որ Նվերս տուն կմտնի». պահեստազորային Նվեր Գուլինյանն անմահացել է հոկտեմբերի 13-ին Ջրականում. ...
09:20
«Ժողովուրդ». Ի՞նչ կապ ունի Սիսիանի բաժնի նախկին պետ Գարիկ Մուրադյանը 36 կգ ոսկու և 293 մլն ռուբլու հափշտակման գործի հետ
09:10
«Եթե ուզում ես հարցին քաղաքական լուծում տալ, ուրեմն քայլերն էլ պետք է քաղաքական լինեն». «Փաստ»
08:35
Վարձու աշխատողի՝ եկամտային հարկի վերաբերյալ տեղեկատվությունը հարկային մարմին կներկայացնի գործատուն. «Փաստ»
23:35
Մենք պետք է պատրաստվենք միասնական պայքարի` հանուն Հայրենիքի փրկության և հզորացման. «Միասնություն» համազգային շարժում
18:05
Եթե գերտերությունը գեոտնտեսական շահեր է հետապնդում, ապա խոչընդոտում է այդտեղի ժողովուրդների անկախացմանն ու պետականակերտմանն ուղղված գործընթացներին. Դա...
17:27
Եթե Հայաստանը որոշի դուրս գալ ՀԱՊԿ-ից, հարց է՝ ինչպես է նրա ներկայիս ղեկավարությունը գնահատում երկրի առջև ծառացած սպառնալիքները. Թասմաղամբետով
17:04
Չպետք է թույլ տանք, որ պատմությունը կրկնվի․ ԵԽ զեկուցողն իր աջակցությունն է հայտնել աշխարհասփյուռ հայերին
15:33
Այսօր մենք պետք է անենք ավելին, քան պարզապես անցյալի կոտորածները սգալն է․ Նուբար Աֆեյանը դիմել է համաշխարհային հանրությանը
15:01
Հայրս հեռախոսազրույցի ընթացքում մի մտահոգիչ արտահայտություն արեց. Ռուբեն Վարդանյանի որդին հարցազրույց է տվել CNN-ին