Արդեն մի քանի ամիս է, ինչ հայրենի սպորտում արշալույսները խաղաղ չեն։ Պատճառը Բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահի ընտրություններն էին։ ՀՖԲ նախագահ Արթուր Գևորգյանը վերընտրվեց ՀԲՖ նախագահի պաշտոնում, ինչն իր հերթին դժգոհության ալիք բարձրացրեց բռնցքամարտի աշխարհում։ 

Որոշ ժամանակ անց՝ Գևորգյանը հայտարարությամբ էր հանդես եկել՝ հորդորելով ՀԱՕԿ նախագահին զերծ մնալ կառույցը տոտալ վերահսկողության տակ պահելու մտադրությունից: Կարևոր է նշել, որ ավելի վաղ, ֆեդերացիայի աշխատակիցները Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել էին, որ ցանկանում են ստեղծել բռնցքամարտի նոր ֆեդերացիա:

Ծառուկյանը լսել էր մարզաշխարհի ներկայացուցիչների արդարացի պահանջը: Բռնցքամարտի ներկայացուցիչները Ծառուկյանի հետ հանդիպման ժամանակ կասկածի տակ էին դրել ՀԲՖ նախագահի ընտրությունների արդյունքները՝ պահանջելով նոր ընտրությունների անցկացում, որտեղ կարտահայտվի իրենց իսկական կամքը:


Կարելի է նկատել, որ ֆեդերացիայում ստեղծվել է ոչ առողջ մթնոլորտ:


Գագիկ Ծառուկյանն իր ողջ գործունեության ընթացքում անվերապահորեն նպաստել է հայրենի սպորտի զարգացմանն ու բարգավաճմանը: Դա են վկայում սպորտում ունեցած մեր անընդհատ աճող հաջողություններն ու ոսկե մեդալների շքերթները, որոնք մեր մարզիկները բերում են համաշխարհային արենաներում առաջին հորիզոնականներ նվաճելով:



Ցավոք՝ պետք է փաստենք, որ ըստ էության՝ այս ամենը կարծես թե երկար է շարունակվելու, ինչը, բնականաբար, վնաս է հասցնելու մարզաձևի զարգացմանը Հայաստանում և այլ երկրներում։