ՀՀԿ նախընտրական ցուցակը գլխավորող Վիգեն Սարգսյանը ռուսական «ՌԻԱ Նովոստի» կայքին տված հարցազրույցում հայտարարել է, որ հետխորհրդարանական տարածքում և Արևելյան Եվրոպայում սա առաջին դեպքն է, երբ գործող իշխանական կուսակցությունը իշխանությունը մեկ այլ ուժի փոխանցելուց հետո պահպանել է իր խմբակցությունը խորհրդարանում և կարողացել է պահպանել որոշումներ ընդունելու, դրանց վրա ազդելու կարողությունը։

Սարգսյանը հայտարարել է, որ դրանում է իրենց կուսակցության ու ամեն անհատ պատգամավորի ուժը, քանի որ նրանք գործել են աննախադեպ սպառնալիքների ու վիրավորանքների պայմաններում, ընդ որում՝ դրանք եղել են ոչ միայն հենց քաղաքական գործիչների, այլև նրանց ընտանիքների անդամների հասցեին։

«Ինչ վերաբերում է մարդկանց, ովքեր անցան Փաշինյանի կողմը, դա մեծ խնդիր է հենց Փաշինյանի համար, քանի որ այն մարդիկ, որ մեր մոտից անցան նրա կողմ, նրանից կհեռանան շատ ավելի շուտ»,– ասել է Սարգսյանը։