«Ղեկը աջ» նախաձեռնությունն իր ֆեյսբուքյան  էջում տեղեկացրել է Բագրատաշենի անցակետում տիրող իրավիճակի մասին:

««Ղեկը աջ» նախաձեռնության անդամները կրկին Բագրատաշենի անցակետում են: Անցակետում բեռնատարների հերթը հասնում է մինչև վրացական կողմ։ Մաքսակետում ասեղ գցելու տեղ չկա։Վթարված մեքենաներ, մեծ թվով կուտակված բեռնատարներ և աջ ղեկով մեքենաներ… լարված իրավիճակ Բագրատաշենի մաքսակետում»,-ասված է տեսանյութերին կից գրառումներում: