Համացանցում հայտնվել է մի լուսանկար, որտեղ երևում է, թե ինչպես է «Սանիթեք»-ի մեքենաներից մեկն «Իմ Քայլը» դաշինքի թեկնածուի լուսանկարը դիմապակուն փակցրած կատարում իր աշխատանքները: Որոշները սա որակում են, որպես վարչական ռեսուրսի կիրառում:  

«Սանիթեք»-ի տնօրենի օգնական Քրիստինա Հովհաննիսյանը ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց, որ իրենք տեղյակ չեն, թե այդ ինչ մեքենա է և ինչու է փակցրել պաստառը: 

«Ճիշտն ասած ձեզնից եմ լսում նման բան և չեմ տիրապետում նման ինֆորմացիայի: Դեռ պետք է մեր տնօրենի հետ խորհրդակցենք և հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել: Այս պահին միայն կարող եմ ասել, որ ոչնչից տեղյակ չենք»,- մանրամասնեց «Սանիթեք»-ի տնօրենի օգնականը:

Նկատենք, որ ամիսներ շարունակ քաղաքն աղբի մեջ կորած է և «Սանիթեքը» համապատասխան միջոցներ չի ձեռնարկում այդ ուղղությամբ, փոխարենը ակտիվորեն լծված է արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզչությանը։

Ավելին՝ «Սանիթեքը» նույնիսկ տեղյակ չէ՝ մասնակցո՞ւմ է քարոզչությանը, թե՞ ոչ։