Ներկայիս իշխանությունն իր դիրքերը պահելու համար պետք է վերահսկի տնտեսական դաշտը և ենթադրելի է, որ նույն տրամաբանությամբ, ՀՀ-ում կլինի սեփականության վերաբաշխում: Նման զարգացումներ արդեն սկսվել են, քանի որ արդեն մարդիկ հանդիպում, քննարկում են, որ այս կամ այն բանի համար որևէ սեփականություն պետք է տրամադրեն պետությանը, նշանակում է, որ մարդկանց զրկում են ֆինանսական հենասյունից՝ հետագայում քաղաքականության մեջ օգտագործելու համար»,- այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց «Համագործակցություն հանուն ժողովրդավարության» կենտրոնի նախագահ Ստեփան Դանիելյանը՝ անդրադառնալով վերջերս պետությանը որոշ տարածքներ նվիրաբերած պաշտոնյաների և իշխանության կուլիսային համաձայնությանը:

Image result for Ստեփան դանիելյան

Դանիելյանի համոզմամբ, պետությանը նվիրաբերված ցանկացած կապիտալ, բնական է՝ կոռուպցիա է պարունակում, սակայն նա պնդում է, որ այդ ամենը պետք է կատարվի բացառապես օրենքի շրջանակներում. «Եթե օրենքով չեն պայքարում, ստացվում է, որ փոխվում են դրա տիրապետողները, այլ ոչ թե երևույթը: Գումարելիների տեղերն են միայն փոխվում, քանի որ այդ ամենը տեղի է ունենում կաբինետներում քննարկելով և ստվերային եղանակով»,- մանրամասնեց Դանիելյանը:

Ըստ մեր զրուցակցի՝ եթե պարզապես իշխանության փոխատեղում չլիներ, ապա այս ամենը տեղի կունենար թափանցիկ եղանակով և օրենքով. «Եթե այսպես չի լինում, ուրեմն մենք իրավունք ունենք կարծելու, որ զուտ սեփականության վերաբաշխում է տեղի ունենում, ինչը ունի քաղաքական նպատակ»: 

Ստեփան Դանիելյանը վերջում նշեց, որ երեկ տեղի ունեցած ընտրություններն ամբողջովին օրինական էին, իսկ խորհրդարան անցած ուժերն էլ՝ ընդունելի հասարակության կողմից:

Հիշեցնենք, որ Պետական գույքի կառավարման կոմիտեն հայտնում է, որ կալանավորված գեներալ Մանվել Գրիգորյանը Ակնալիճ համայնքում իրեն պատկանող «Ակնալճի կուղբաբուծական տնտեսություն» ընկերության շուրջ 330 հեկտար տարածքը նվիրաբերելու է ՀՀ-ին, ինչպես նաև տեղեկացնում են, որ Մաքսային պետական կոմիտեի նախկին նախագահ Արմեն Ավետիսյանն էլ իր հերթին՝ պետությանն է նվիրաբերելու Ծաղկաձորում իրեն պատկանող «Գոլդն Փելըս» հյուրանոցը: