Տիգրան Խաչատրյանը նշանակվել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար:

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը նշանակման վերաբերյալ հրամանագիր է ստորագրել՝ հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը, տեղեկացնում են նախագահի մամուլի գրասենյակից։