Shamshyan.com-ը գրում է. 

Քիչ առաջ կրակոցներ են հնչել Կոտայքի մարզում: Ժամը 01:30-ի սահմաններում ոստիկանության Աբովյանի բաժին ահազանգ է ստացվել Աբովյանի եւ Երեւանի մի քանի հիվանդանոցներից, որ հրազենային եւ մարմնական վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել մի քանի քաղաքացիներ, մի հոգի էլ մահացած վիճակում:Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածն ու վիրավորները հիվանդանոցներ են տեղափոխվել Աբովյան քաղաքում գործող ԱԺ նախկին պատգամավոր «Շշի Մելո» մականվամբ Մելիքսեթ Մանուկյանին պատկանող «Պարտեզ» ռեստորանայյին համալիրից:

Գործի է դրվել մի քանի տեսակի զենքեր, այդ թվում «Մակարով» եւ «TT» տեսակի ատրճանակներ, ռեստորանի եւ դրան հարակից տարածքում հայտնաբերվել են մեծ թվով կրակված պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, երկաթե լինգ որի վրա առկա է արյան հետք, եւ արյունոտ գլխարկ: 

վիրավորների մեջ են ԱԺ նախկին պատգամավոր Մ. Մանուկյանի ազգականները:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: