ՀՀ Արմավիրի մարզպետարանի լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Հերմինե Վարդանյանը ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում հաստատեց այն տեղեկությունը, որ այս գիշեր մի խումբ գողեր, կոտրելով մարզպետարանի դուռը, ներխուժել են և փորձել չհրկիզվող պահարանի պարունակությունը թալանել:

ՀՀ Ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Զարզանդ Գաբրիելյանը մեզ հետ զրույցում մանրամասնեց. «Այսօր առավոտյան 08:55-ի սահմաններում Արմավիրի մարզպետարանից ահազանգ ենք ստացել, որ շենքից գողություն է կատարվել»: 

Ըստ Գաբրիելյանի՝ պարզվել է, որ աշխատասենյակներից մեկում փորձել են բացել չհրկիզվող պահարանը (սեյֆ), գողության փորձ կատարողները դեռևս հայտնաբերված չեն և այս պահին քննություն է կատարվում: 

Նշենք, որ, ըստ տեղեկությունների, չհրկիզվող պահարանը դատարկ է եղել: