Այսօր կառավարության նիստում քննարկվեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած կրթության օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը: Նախագիծը ընդունվեց կառավարության կողմից: 

Կառավարության նոր որոշումով ուսանողները հնարավորություն կունենան ուսման վարձը յուրաքանչյուր ամիս մաս-մաս վճարել:

Այս մասին այսօր կառավարության նիստում զեկուցեց Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը: