Կառավարությունն այսօր՝ փետրվարի 21-ին, իր նիստում ընդունեց «Աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումն արգելելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:

Նախագիծը ներկայացնող տրանսպորտի, կապի և ՏՏ նախարար Հակոբ Արշակյանը նշեց, որ նախկին նիստից հետո վարչապետի դիտարկումներից հետո ճշգրտումներ արվել են, և նախագծի ընդունման դեպքում հնարավորություն կընձեռվի ՀՀ մաքսային տարածքներում տեղակայված աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցները, ինչպես նաև այն աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցները, որոնց ձեռք բերման համար վճարումները կատարվել են մինչև 2018 թվականի դեկտեմբերի 30-ը, ՀՀ տարածք ներմուծել մինչև 2019 թվականի ապրիլի 1-ը:

Վարչապետը ապրիլի մեկի հետ կապված դիտարկումներ ներկայացրեց, և առաջարկեց այդ ամսաթիվը դարձնել մայիսի մեկը: «Մայիսի մեկը ռեալ կլիներ»,- ասաց նա: