«Հրապարակ» թերթը գրում է.

«Նիկոլ Փաշինյանն այսօր կայցելի Լոռու մարզ, որտեղ անցկացվելու է տնտեսական ֆորում՝ տասնյակ գործարարների, ինչպես նաեւ պատգամավորների մասնակցությամբ։ Նիկոլ Փաշինյանը մտադիր է գրեթե բոլոր մարզերում նմանատիպ ֆորումներ անցկացնել եւ կոչ անել մարզերում ներդրումային ծրագրերի իրականացման։ Մեկնարկը տրվել է Տավուշի մարզից՝ անցած տարվա սեպտեմբերին։ Իսկ հիմա, երբ կառավարության ծրագրի ընդունմամբ հայտարարվել է տնտեսական հեղափոխություն իրականացնելու մտադրության մասին, նախատեսում են կազմակերպվող ֆորումներն ավելի ներկայացուցչական դարձնել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում