«Analitik.am» լրատվամիջոցը երեկ տեղեկություն տարածեց, որ ՀՀ ԱԱԾ-ն բերման է ենթարկել ՀՀ Պետական վերահսկողական ծառայության 4 աշխատակցի՝ այդ թվում՝ ՀՀ ՊՎԾ-ի երկու վարչության պետերի՝ Դավիթ և Սամվել Ադյաններին:

ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանի խոսնակ Զարուհի Մեջլումյանը ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում նշեց, որ չի տիրապետում տեղեկությանը. «Մենք տեղյակ չենք, միայն լուրերի շրջանակում է այդ ամենը, կարող եք ճշտել բերման ենթարկող մարմնից, մենք ոչ ոստիկանությունն ենք, ոչ ԱԱԾ-ն»:

Մեր այն դիտարկմանը, թե Ադյան եղբայրները եկե՞լ են աշխատանքի, Մեջլումյանը կրկին խուսափողական պատասխան տվեց.  Ես տեղյակ չեմ»:

ԱԱԾ-ից մեր հեռախոսազանգերին այդպես էլ չպատասխանեցին, առաջիկայում նրանց պատասխանը ևս կներկայացնենք: