«Ճիշտն ասած՝ չգիտեմ՝ ինչ նկատի ունի, որոնումների մեջ չենք, այնպիսին ենք, ինչպիսին որ կանք»: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն՝ անդրադառանալով այն հարցին, թե ինչ գնահատական կտա Աժ փոխխոսնակ Լենա Նազարյանի այն հայտարարությանը, թե ընդդիմությունը ճգնաժամ է ապրում և որոնումների մեջ է:

«Մենք երբեք հայհոյախառն ելույթներ չենք ունեցել և հիմա էլ չենք ունենալու, որևէ բան չենք փնտրում, բնականաբար, մեր առաքելությունը գիտենք: Այն նախագծերը, որոնք կգան ԱԺ և կլինեն մեր տեսլականի մեջ՝ կողմ կլինենք, իսկ այն նախաձեռնությունները, որոնք գտնում ենք, որ թերի են և խնդիր չեն լուծում՝ դեմ կլինենք: Կարծում եմ` ընդդիմության դարդը իշխանությանը չեն տվել: Իշխանությունը շատ մեծ պատասխանատվություն և բեռ ունի իր գործերով զբաղվելու համար, իսկ ընդդիմությունն իր դարդը կլացի»,-ասաց Մարուքյանը :