Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում այսօր՝ մարտի 14–ին, շարունակվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքը ևս 2 ամսով երկարացնելու միջնորդության քննությունը։

Միջնորդությունն առաջին ատյանի դատարան է ներկայացրել Հատուկ քննչական ծառայությունը։ Միջնորդության քննությունը սկսվել էր նախօրեին։