Հայաստանում Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության աշխատակիցները հայ-իրանական սահմանին կանխել են թմրանյութ անցկացնելու հերթական փորձը:

Ինչպես  հայտնեցին Հայաստանում ՌԴ անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության մամուլի ծառայությունից, մարտի 26-ին Ագարակի անցակետում ծառայողական շան օգտագործմամբ Թեհրան-Երևան զբոսաշրջային ավտոբուսի զննության ընթացքում հայտնաբերվել է մուգ շագանակագույն զանգված պարունակող երկու փաթեթ:

Միջադեպի բոլոր մանրամասները պարզելու համար հայտնաբերված իրը և համապատասխան քաղաքացին օրենքով սահմանված կարգով փոխանցվել են Հայաստանի ոստիկանության Մեղրիի բաժանմունքի աշխատակիցներին: