«Փաստ» թերթը գրում է.

«Չի բացառվում, որ մշակույթի ոլորտում տիրող քաոսային իրավիճակը փոխի կառավարության տրամադրությունները այս նախարարության ճակատագրի առումով: «Փաստ» թերթն իր հրապարակումներից մեկում արդեն հայտնել է, որ կառավարությունում դեռևս վերջնական որոշում հստակ չկա՝ կապված կառավարության կառուցվածքային փոփոխությունների հետ, և հենց դրանով է պայմանավորված, որ փոփոխությունների փաթեթը խորհրդարանում չի դրվում քննարկման: Image result for Մշակույթի նախարարություն Ներկայումս ստեղծված «ցուգցվանգը» կարծես իշխանություններին ապացուցում է, որ մշակութային ոլորտն իրոք գերակա է պետության համար, և այնտեղ առկա հարցերը կարող են լուրջ խնդիրների առաջ կանգնեցնել, մյուս կողմից՝ առանձին միավորը հազիվ է կարողանում «հասցնել» առկա խնդիրների հետևից, ուր մնաց միավորված նախարարության պարագայում արդյունք ապահովեն: Image result for Նազենի Ղարիբյան Ուստի, մեր տեղեկություններով, իշխանությունները քննարկում են նախարարությունը պահպանելու հնարավորությունը, սակայն այդ դեպքում արդեն Նազենի Ղարիբյանը նախարար չի կարող նշանակվել, քանի որ երկքաղաքացի է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: