Այսօր` ապրիլի 2-ին, լրանում է Քառօրյա պատերազմի երրորդ տարելիցը:
 
ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը խոսեց, թե երեք տարի անց ինչ դասեր ենք քաղել Ապրիլյան պատերազմից. «Կարծում եմ` առաջին դասը, որ մենք քաղել ենք, այն է, որ մենք ամեն վայրկյան պետք է պատրաստ լինենք նոր սրացումների: Սա, թերևս, ամենակարևոր դասն էր, որ մենք քաղեցինք պատերազմական այդ իրավիճակից: Մենք միշտ զգոն և պատրաստ պիտի լինենք նոր պատերազմների»,- ասաց Էդուարդ Աղաջանյանը:
 
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Եռաբլուրում Ապրիլյան պատերազմում զոհված հերոսների հիշատակին հարգանքի տուրք մատուցեցին նաև Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Աժ Նախագահ Արարատ Միրզոյանը, այլ պաշտոնատար անձինք, հայկական բանակի գեներալներ, զինվորներ: