«Մենք ընկերությունում այսօր մեր թիմով  ունեցել ենք ժողով, ես աշխատակիցներին տվել եմ հանձնարարականներ և ասել եմ՝ եթե ինձ կալանավորեն՝ ընկերությունը պետք է շարունակի աշխատել բնականոն հունով»: Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց «Սպայկա»-ի տնօրեն Դավիթ Ղազարյանն՝ անդրադառնալով այն հարցին, թե ինչ կլինի ընկերության հետ, եթե նրան կալանավորեն:

«Հարց է քննարկվել ապագա մթերումների մասին, առջևում ծիրանի մթերումն է: Բայց ես պատրաստ չեմ. ի՞նչ է նշանակում՝ ես ծիրան մթերեմ, տանեմ ծիրանը մինուսով ծախեմ, ՊԵԿ-ը գա իմ վրա շահութահարկ գրի՞, ասենք խի՞, ինչի՞ համար, մոռացե՛ք մթերումը: Մթերում չի լինի, բայց ընկերությունը բնականոն աշխատանքը կշարունակի»,- ասաց Ղազարյանը