Քաղաքագետ Ստեփան Դանիելյանն իր գֆեյսբուքյան էջում գրել է.

«Ցանկացած հեղափոխականի մեջ թաքնված է ժանդարմը։

Գյուստավ Ֆլոբեր՝ հեղափոխություններ տեսած տղա

P.S. Տենց էլ չհասկացա, էս հեղափոխությունը լիբերալ է, բուրժուական է, թե սոցիալիստական է։ Ինչ թվում է ձևով լիբերալ է՝ հպարտ քաղաքացի, հռետորաբանությամբ բուրժուական՝ տնտեսական հեղափոխություն, բովանդակությամբ սոցիալիստական՝ թալանած փողերը հետ բերել։

Իսկ բոլորը միասին՝ ընդամենը հեղափոխության առաջին փուլ, եթե իրոք հեղափոխություն է եղել։ Առանց արյան ու սեփականության վերաբաշխման հեղափոխություն չի լինում»։