SHAМSHYАN.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ հրազենային վնասվածքներով Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի քաղաքացի։

Քաղաքացին հիվանդանոց է տեղափոխվել ВАЗ 2121 մակնիշի ավտոմեքենայով և այս պահին նա գտնվում է վիրահատարանում։ Տեղի բժիշկները պայքարում են նրա կյանքի համար։

 

 

Նա հրազենային վնասվածքներ է ստացել ազդրերի վերին երրորդական հատվածներում:

Կայքի տեղեկություններով՝ նա 40-ամյա Ալեքսան Ալեքսանյանն է, ով ավելի շատ հայտնի է «Դռռիկ Ալիկ» մականվամբ, դեպքը տեղի է ունեցել Ավանի գերեզմանների մոտ։

Փաստի առթիվ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։

***

17:30

Քիչ առաջ ոստիկաններն ու քննիչները Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի հարևանությամբ գտնվող թիվ 44 երթուղին սպասարկող դիսպետչերական կետի մոտ հայտնաբերել են ВАЗ 2121 մակնիշի 01 ՕՏ 444 համարանիշի ավտոմեքենան, որի վարորդի կողքի ուղևորի նստատեղին առկա են արնանման հետքեր: 

Ոստիկաններն ու քննիչները ունեն կասկածներ, որ նշված ավտոմեքենայով է վիրավորը տեղափոխվել հիվանդանոց:

Ոստիկանության Ավանի բաժանմունքի քրեական հետախուզության խմբի ծառայողներն էլ հայտնաբերել են դեպքի վայրը, որը Ավանի գերեզմանների տարածքն է և դեպքի վայրում առկա են արնանման հետքեր: