ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Քրիստոսի hրաշափառ hարության տոնի առթիվ, իր ֆեյսբուքյան էջում գրել է․ 

«Քրիստոս ի մեջ մեր հայտնեցավ: Մեզ եւ Ձեզ Մեծ Ավետիս:

– Երանի՜ հոգով աղքատներին, որովհետև նրանցն է երկնքի արքայությունը։

– Երանի՜ սգավորներին, որովհետև նրանք պիտի մխիթարվեն։

– Երանի՜ հեզերին, որովհետև նրանք երկիրը պիտի ժառանգեն։

– Երանի՜ նրանց, որ քաղցն ու ծարավն ունեն արդարության, որովհետև նրանք պիտի հագենան։

- Երանի՜ ողորմածներին, որովհետև նրանք ողորմություն պիտի գտնեն։

– Երանի՜ նրանց, որ սրտով մաքուր են, որովհետև նրանք Աստծուն պիտի տեսնեն։

– Երանի՜ խաղաղարարներին, որովհետև նրանք Աստծու որդիներ պիտի կոչվեն։

– Երանի՜ նրանց, որ հալածվում են արդարության համար, որովհետև նրանցն է երկնքի արքայությունը»։