Երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ այցելել է Club 12: Այս տեղեկությունները ArmDaily.am-ի հետ զրույցում հաստատեցին ակումբից: Մեզ հետ զրույցում նշեցին, որ վարչապետները մոտ 2 ժամ մնացել են ակումբում և լսել են ակումբի բենդի կատարումները: Վարչապետներին ոչ ոք չի ուղեկցել և ՀՀ իշխանություններից կամ վարչապետի ընտանիքի անդամներից ոչ ոք չի եղել վերջիններիս հետ: Ակումբից նաև նշեցին, որ ակումբը չի փակվել վարչապետների այցի պատճառով և հատուկ հրավեր՝ իրենց ակումբի կողմից չի եղել:

Նշենք, որ ՌԴ վարչապետը Հայաստան է ժամանել աշխատանքային այցով՝ մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի՝ ապրիլի 30-ին Երևանում կայանալիք հերթական նիստին: