Ռոբերտ Քոչարյանի աջակիցները շարունակում են բեյջեր կրել։ ԼՈՒՐԵՐ.com-ի հարցին, թե ինչ բեյջ են կրում մասնակիցները, ակցիայի մասնակից Անի Կարապետյանը, ով նույնպես կրում է բեյջ, պատասխանեց, որ ինքը չի ներկայանում որպես լրագրող։ «Ես ներկայացել եմ որպես հասարակական, քաղաքական գործիչ, որին այս հանրությունը շատ լավ է ճանաչում։ Էնպես որ ես լրագրող ներկայանալու պետք չունեմ։ Ձեր պաշտոնը թողնում եմ Ձեզ և Ձեր Նիկոլ Փաշինյանին, շնորհակալություն»,- ասաց Կարապետյանը, սակայն չցանկացավ ցույց տալ, թե ինչ բեյջ է կրում։

Անի Կարապետյանի խոսքով՝ ինքը ներկայացել է իր իսկ ՀԿ-ի բեյջով։

Դեռևս երկու կողմերից շարունակվում են վիրավորական վանկարկումները։ Քոչարյանի դեմ պայքարողները  պահանջում են իրենց ազատ մուտքը դատարանի դահլիճ։ Քոչարյանի աջակիցները պաստառներ են պարզել, որոնց վրա ներկայացված է Արթուր Վանեցյանի և Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցը։

Ոստիկաններն աշխատանքներ են տանում երկու կողմերի մոտ հանգստություն պահպանելու համար: