Մայիսի 20-ին, օպերատիվ տվյալներն իրացնելով, Քանաքեռ-Զեյթունի քրեական հետախույզները գողություն կատարելու կասկածանքով բերման են ենթարկել 41-ամյա Գեւորգ Ն.-ին:

Պարզվել է, որ նա ապրիլ ամսվա վերջերին գողացել է Մ. Ավետիսյան փողոցի մի բակում կայանված «Մերսեդեսի» դիմապակու զույգ խոզանակները:

Բերման ենթարկվածը հայտնել է, որ Քանաքեռ-Զեյթունի վարչական տարածքում ապրիլին կատարել է այլ գողություններ եւս: Մասնավորապես, տեխնիկական միջոցների գործադրմամբ շարժիչի ծածկոցը բացելու միջոցով գողացել է Ռուբինյանց փողոցի մի բակում կայանված «ՎԱԶ-2121-ի» մարտկոցը, Գոգոլի փողոցի մի բակում կայանված «Մերսեդեսի» դիմապակու խոզանակները, նույն փողոցում՝ «ԲՄՎ-ի» անձրեւապաշպան պլաստիկ մասերը:

Ձեռնարկվում են միջոցառումներ բոլոր դեպքերով գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:

Գեւորգ Ն.-ն բաց է թողնվել: Նախապատրաստվում են նյութեր: