Այսօր Երեւանի ավագանու նիստում «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը ներկայացրեց երեք նախագիծ, որի համաձայն նախատեսվում էր Երեւանի Մովսես Խորենացու, Գրիգոր Լուսավորչի փողոցները եւ Մաշտոցի պողոտան համապատասխանաբար անվանափոխել Սուրբ Մովսես Խորենացի, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եւ Սուրբ Մեսրոպ Մաշտոց անուններով:

Նախագծերի վերաբերյալ ելույթով հանդես եկավ նաև Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Ռաֆայել Ավետիսյանը՝ մասնավորապես նշելով հետևյալը. «Հենց բուն այս նախագծերի գաղափարական կողմին անդրադարձ քիչ եղավ, այսինքն՝ գաղափարապես ինչ-որ խնդիր կա սրա հետ կապված, թե՝ ոչ: Օրինակ, ինձ մոտ կա ու ասեմ ինչն է՝ հանդգնելով հարուցել սրբերի զայրույթը: Սրբությունը քաղաքական կատեգորիա չէ: 

 

Առավել մանրամասն՝ տեսանյութում.