Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակ նստավայրում այսօր՝ մայիսի 27–ին դատավորները արտահերթ ժողով են գումարում:

NEWS.am-ի թղթակիցը հայտնում է, որ այս պահին արդեն 50-ից ավելի դատավորներ են ժամանել տարբեր դատարաններից, այդ թվում վերջին օրերին հանրության ուշադրության կենտրոնում հայտնված դատավորներ Դավիթ Բալայանն ու Մխիթար Պապոյանը: Այս պահին ժողովի ընթացքում պետք է որոշեն իրավազորության հարցը, որից հետո կորոշեն նաեւ ժողովի դռնփակ լինել-չլինելու հարցը:

Նշենք, որ արտահերթ նիստը հրավիրվել է ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Խունդկարյանի հրամանով։

Նախնական տեղեկություններով՝ նիստի ընթացքում դատավորները կքննարկեն վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչով մայիսի 20–ին Հանրապետության դատարանների մուտքերն եւ ելքերը արգելափակելու գործողություններն ու դրան հաջորդած վարչապետի հայտնի ելույթը։