«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ քաղաքացիների հերթական մեծ խումբն է ուղևորվել Արցախ՝ հանդիպելու իրենց զինծառայող որդիներին:

Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների, ինչպես նաև Էջմիածին քաղաքի 200-ից ավելի զինծառայողների հարազատներին հիմնադրամն ապահովել է ոչ միայն բարձրակարգ ավտոբուսներով, այլև հոգացել է ամբողջ ճանապարհածախսը: Ավանդույթի համաձայն ՝ զինվորներին նաև առաջին անհրաժեշտության պարագաներով և քաղցրավենիքով լեցուն ծանրոցներ են ուղարկվել: