Microsoft ընկերության հիմնադիր Բիլ Գեյթսն անվանել է ընկերությունում իր գլխավոր սխալը: Այս մասին հայտնում է The Independent-ը: Այս մասին նա պատմել է Village Global վենչուրային հիմնադրամի միջոցառման շրջանակում:

 

Նրա խոսքով՝ իր «մեծագույն սխալն այն է, որ իր կառավարման ժամանակ Microsoft-ը չդարձավ այն, ինչ դարձավ Android»-ը:

 

Android-ն այսօր ունիվերսալ օպերացիոն համակարգ է, որն Apple-ից բացի, բոլոր սարքերի համար ընդունելի տարբերակ է:

 

Google-ը գնել է Android-ը 50 միլիոն դոլարով: