Հունիսի 26-ի կեսօրին Արարատի մարզի Ավշար գյուղի 83-ամյա մի բնակիչ բանավոր հաղորդում է տվել, որ հինգ օր առաջ, իրեն անհայտ հանգամանքներում, մտել են իր բնակարան եւ գողացել 550 հազար դրամ:

 

Ոստիկանությունից հայտնում են, որ ոստիկանության Արարատի բաժնի քրեական հետախույզները ստացած օպերատիվ տվյալներն իրացնելով պարզել են, որ գողությունը կատարել է տանտիրոջ 58-ամյա որդին: Վերջինս հրավիրվել է բաժին, տվել խոստովանական բացատրություն եւ ներկայացրել գողացած ողջ գումարը:

 

Նախապատրաստվում են նյութեր: