ՀՀ պաշտպանության նախարարության և ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի համագործակցության 2019թ. ծրագրի շրջանակներում ՊՆ մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնը հունիսի 26-ից 28-ը հանդիպումներ է կազմակերպել ՀՀ հյուսիսային հատվածում տեղակայված զորամասերի և Արմավիրի ուսումնական բրիգադի կին զինծառայողների հետ՝ զինված ուժերում կանանց իրավունքների պաշտպանության և հավասար հնարավորությունների ապահովման վերաբերյալ նրանց իրազեկվածության բարձրացման, առկա խնդիրներին ծանոթանալու և դրանց լուծման վերաբերյալ կին զինծառայողների դիրքորոշումներին ծանոթանալու նպատակով:

 

Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, hանդիպումներին մասնակցել են նաև Շիրակի մարզի հանրակրթական դպրոցների «Նախնական զինվորական պատրաստություն» առարկայի կին ուսուցիչները, ովքեր կարևորել են աշխատանքի արդյունավետության բարձրացմանն ուղղված քայլերի անհրաժեշտությունը:

 

Կին զինծառայողների սոցիալ-հոգեբանական հարմարման, ինչպես նաև կանանց իրավունքներին առնչվող թեմաներով քննարկումներ են անցկացվել նաև նշված զորամասերի հրամանատարական և շարքային կազմի հետ:

 

Բարձրացված հարցերը զեկուցվել են ըստ վերադասության և փորձագիտական ուսումնասիրության կենթարկվեն վերը նշված ծրագրի շրջանակներում՝ առկա խնդիրների լուծման վերաբերյալ առաջարկների մշակման նպատակով: