TotoGaming- ի միջազգային հաղթարշավը շարունակվում է։ Հուլիսի 16-ից 19–ը ընկերության լավագույն աշխատակիցներից կազմված խումբը ներկայացրեց TotoGaming-ը Ամստերդամ քաղաքում կայացած հեղինակավոր iGB Live ցուցահանդեսին։ Սա iGaming-ի համաշխարհային ինդուստրիայի համար ամենակարևոր իրադարձություններից մեկն է: Նմանատիպ միջոցառումներ տարվա ընթացքում տեղի են ունենում միայն մի քանի անգամ, որտեղ հավաքվում են ոլորտ լավագույն ներկայացուցիչները:
 
 
TotoGaming-ի դեպքում սա արդեն 3-րդ մասնակցությունն էր։
 
 
Հերթական անգամ կազմակերպությունը բաց չթողեց առիթը հաստատելու, որ շարժվում է միայն ամենաժամանակակից թրենդներին համընթաց, դե իսկ նոր ու ավելի մրցակցային շուկաների գրավումն ընդամենը ժամանակի հարց է։
 
Այս կապակցությամբ ընկերության գործառնական տնօրենի կոմերցիոն գծով տեղակալ Վիկտորյա Պողոսյանը նշել է․ «TotoGaming-ի ներկայությունը միջազգային շուկաներում մեզ շատ է ոգևորում։ Մենք երկար տարիներ է աշխատում ենք, իսկ Ամստերդամում պարզապես տոնում էինք մեր հաջողությունները iGaming–ի համաշխարհային համայնքի հետ։ Հպարտ ենք նշել նաև, որ մեր մասնակցությունը միջոցառմանը, ինչպես և դրա ընթացքը թույլ կտան մեր գործընկերներին ևս մեկ անգամ համոզվել, որ մենք լավագույններից ենք այս ոլորտում, և, որ ամենակարևորն է, ընտրել ենք զարգացման ճիշտ սկզբունք, այն է՝ հաճախորդների կարիքների բավարարում բոլոր հնարավոր նորարարական տեխնոլոգիաների և լուծումների կիրառմամբ: Ավելացնեմ նաև, որ ցուցահանդեսի ընթացքում հաճելի իրարանցում առաջացրեց, թե՛ մեր առաջարկները, թե՛ գործընկերների համար պատրաստած նվերները»:
 
Ընկերության հաջողություններին անդրադարձ եղավ նաև մի շարք միջազգային հեղինակավոր ամսագրերի կողմից։
Ինչ խոսք, TotoGaming-ի մասնակցությունը iGB Live ցուցահանդեսին վկայում է այն մասին, որ հայաստանյան ընկերություններն իրենց գործունեությունն ընդլայնում են դեպի միջազգային հարթակներ։ Եվ նման միտումները չեն կարող չուրախացնել։