Երևանի ավագանու «Լույս» դաշինքի անդամ Դավիթ Խաժակյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ 

«Հրատապ մամլո ասուլիս.

Սանիթեքի շուրջ զարգացումների կապակցությամբ ԶԼՄ-ներին կառավարության շենքի դիմաց ժամը 12:00 հրավիրում եմ հրատապ ասուլիսի, որտեղ կլինի անհետաձգելի հայտարարություն:

Հրատապությունը պայմանավորված է Սանիտեքի կողմից Թբիլիսիում ասուլիս հրավիրելու հանգամանքով»: