«Հայ-ադրբեջանական սահմանին որոշակի լարվածություն եղել է, բայց այժմ իրավիճակը հանգիստ է, լարվածություն չկա», – այս մասին այսօր՝ օգոստոսի 3-ին, լրագրողներին ասաց ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետը:

Արտակ Դավթյանը նշեց, որ վերջին 2 օրերի ընթացքում կրակոցների քանակը կտրուկ նվազել է, առանձին հատվածներում կրակոցներ ընդհանրապես չեն հնչել:

«Արցախյան հատվածում մշտապես արցախյան կողմը հանդես է գալիս հայտարարությունով, թվերով ներկայացնում է իրավիճակը։ Ամսվա ընթացքում 1-2 անգամ ունենում ենք լարվածության աճ, պետք է հասկանալ, որ շփման գիծն օրգանիզմ է, որ մշտապես գործում է: Երկկողմանի գործընթաց է, և յուրաքանչյուր կողմ ունի իր նպատակները, խնդիրները, ցանկանում են ամրապնդել իրենց դիրքերը կամ թույլ չտալ հակառակորդին ամրապնդել իր դիրքերը», – ասաց Արտակ Դավթյանը: