Բանգլադեշի իշխանությունները նշում են, որ ուժեղ պտտահողմի հետևանքով Բրահմանբարիա շրջանում զոհվել է 20-ից ավել մարդ:

Ըստ տարբեր տեղեկությունների վնասվածնքեր են ստացել 100-500 մարդ: Russia Today-ի ռուսական ծառայությունը հաղորդում է, որ վնասվել են էլեկտրամատակարարման գծերը և ավերվել են բազմաթիվ տներ:

Տարերքի հիմնականում վնաս է հասցրել գյուղական բնակավայրերին: Ուժեղ քամին արմատախիլ է արել ծառեր շրջի տակ են հայտնվել մեքենաներ, ավերվել են տները:

Փրկարարների աշխատանքները դժվարեցնում են ավտոճանապարհներին և երկաթգծերին առկա աղբը և բեկորները: