Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստացել է Սևանա լճից ջրառի վերջին տվյալները: Այս մասին վարչապետը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել: 

 

«Ստացա Սևանա լճից ջրառի վերջին տվյալները: Ըստ այդմ՝ ս/թ օգոստոսի 26-ի դրությամբ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ բաց ենք թողել 45 միլիոն 616 հազար խորանարդ մետրով պակաս ջուր:

Ամեն ինչ գնում է նրան, որ այս տարի Սևանից օրենքով նախատեսվածից ավել ջրառ չի իրականացվի և Սևանի մակարդակը տեսանելիորեն կսկսի բարձրանալ»,- գրել է ՀՀ վարչապետը: