Սահմանադրական դատարանը հրապարակեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու հիմքերի սահմանադրականության գործով որոշումը։

Հրայր Թովմասյանը հայտարարեց, որ դրույթներից մեկը հակասում է Սահմանադրությանը, մյուսը' ոչ։

Սահմանադրական դատարանը որոշեց ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածը (քրեական գործի վարույթը կամ քրեական հետապնդումը բացառող հանգամանքների) ճանաչել Սահմանադրության 61, 63, 68 հոդվածներին հակասող և անվավեր համարել այն։

Այս մասին ասաց ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը' կարդալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ներկայացրած դիմումի վերաբերյալ ՍԴ որոշումը։

«135-րդ հոդվածի 2-րդ մասի (խափանման միջոց կիրառելու հիմքերի) սահմանադրականության հարցը համապատասխանում է Սահմանադրությանը»,- ասաց Թովմասյանը։

Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման օրից։