«Կոշ» քրեակատարողական հիմնարկի պետ Լյովա Բաղդասարյանը կալանավորվել է: Այս մասին ԼՈՒՐԵՐ․com—ի հետ զրույցում հայտնեցին Ազգային անվտանգության ծառայությունից։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 18-ին Լյովա Բաղդասարյանը ձերբակալվել էր կաշառք ստանալու կասկածանքով։ Տեղեկությունը մեզ հետ զրույցում հաստատել էր ՔԿՎ հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը:

 
 
 
Նշենք, որ ձերբակալությունից հետո ԱԱԾ-ն միջնորդություն էր ներկայացրել նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ:
 
Լյովա Բաղդասարյանը քրեակատարողական ծառայության պետն էր 2015 թվականից: