Հայաստանում 2019թ. 11 ամսում տնտեսական հանցագործությունների ուղղությամբ Պետական եկամուտների կոմիտեի հետաքննչական և քննչական մարմինները հարուցել են նախորդ տարվա համեմատ 63-ով ավելի շատ քրեական գործեր՝ թվով 409, դրանցով պետությանը պատճառված վնասը կազմել է 20,8 մլրդ դրամ։ Այս մասին ԶԼՄ ներկայացուցիչների հետ հանդիպմանը հայտնեց ՊԵԿ նախագահի տեղակալ Էդվարդ Հովհաննիսյանը:

«Դրանց ճնշող մեծամասնությունը՝ 151 դեպքը վերաբերում է հարկեր վճարելուց խուսափելուն, իսկ 36 դեպքով քրեական գործեր հարուցվել են կանխամտածված անվճարունակության հատկանիշների ստեղծման՝ կանխամտածված սնանկության հատկանիշներով: Ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու հետևանքով պետությանը վնաս պատճառելու դեպքով հարուցվել է 21 քրեական գործ, իսկ թմրամիջոցների և հոգեմետ նյութերի մաքսանենգության դեպքով հարուցվել է 128 քրեական գործ»,-ասաց Հովհաննիսյանը:

2018 թ․ ընթացքում, ընդհանուր առմամբ, հարուցվել է 346 քրեական գործ՝ 63-ով պակաս, որոնցով պատճառված վնասը կազմել է շուրջ 20.2 մլրդ դրամ։