«GALLUP International Association»-ի իրականացված հարցումների համաձայն` հայաստանցիների 61.3%-ը պատրաստ է ընտրությունների դեպքում իր ձայնը տալ «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքին: Այս մասին դեկտեմբերի 20-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում հայտնեց «GALLUP International Association»-ի Հայաստանում լիիրավ անդամ Էմ Փի ՋԻ ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանը:

«Քաղաքացիներին խնդրել ենք պատասխանել, թե որ կուսակցության օգտին կքվեարկեին, եթե վաղը լինեին Ազգային ժողովի ընտրություններ: 61.3 տոկոսը պատասխանել է, որ կքվեարկեր «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի օգտին, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության օգտին կքվեարկեր 14.2%-ը, իսկ «Լուսավոր Հայաստան» կուսակցության օգտին` հարցվածների 3,9%-ը»,- ասաց Նավասարդյանը:

Հարցումներն արվել են նոյեմբերի 9-ից դեկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում: Հարցումներին մասնակցել է 1517 քաղաքացի: