Մեկնարկում են «Հարսանիք Թիկունքում» ներկայացման էկրանավորման նախապատրաստական աշխատանքները։ Այդ մասին ֆեյսբուքի իր էջում գրել է Երեւանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը։

«Վերջապես կարող եմ արձակուրդս օգտագործել նոր ստեղծագործական աշխատանք սկսելու համար: Այսօրվանից մեկնարկում են «Հարսանիք Թիկունքում» ներկայացման էկրանավորման նախապատրաստական աշխատանքները:

2018-ին բեմ բարձրացած ներկայացումը շուտով կլինի բոլոր կինոթատրոնների էկրանին և հասանելի կլինի նաև սփյուռքի մեր հայրենակիցներին: Ստեղծագործական խմբի մասին՝ պիեսի հեղինակ՝ Անահիտ Աղասարյան, բեմական տարբերակի հեղինակ Լյուդվիգ Հարությունյան, էկրանավորման ռեժիսոր Արշալույս Հարությունյան, օպերատոր Սուրեն Թադևոսյան,նկարիչ Գարեգին Եվանգուլյան, զգեստների նկարիչը Լուսինե Խաչատրյան, կոմպոզիտոր Հայկո, պրոդյուսեր Արման Միտոյան»,- նշել է նա: