«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ում քննարկվում է գազի սակագնի վերանայման հարցը:

«Չի բացառվում, որ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն կդիմի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով համապատասխան հայտով»,-ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասացին «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ հասարակայնության և ԶԼՄ-ների հետ կապերի ծառայությունից:

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը ևս չի բացառում, որ «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը հայտ կներկայացնի հանձնաժողով՝ սպառողի համար գազի սակագինը թանկացնելու համար:

Հիշեցնենք, որ 2019թ. հունվարի 1-ից Հայաստանին վաճառվող ռուսական գազի գինը սահմանին 15 դոլարով բարձրացել էր՝ 1000 խմ դիմաց դառնալով 165 դոլար, սակայն բնակիչների համար գազի սակագինը մնացել է անփոփոխ: