Կուտոյանի բնակարանում եղել են մոտ մեկ տասնյակ կրակոցներ: Այս մասին հայտնեց Քննչական կոմիտեի ՀԿԳ վարչության պետ Արթուր Մելիքյանը:

Մելիքյանը նշեց, որ Կուտոյանին սպանվել է «գլոք» տեսակի ատրճանակից, որը, նախնական տվյալներով, պատկանել է իրեն, իսկ վնասվածքը ստացել է քունքի շրջանում։

«Հետագա փորձաքննությունը ցույց կտա՝ արդյոք դա նրա զենքն է եղել»,- ասաց ՔԿ ՀԿԳ վարչության պետը:

Հիշեցնենք, որ այսօր՝ հունվարի 17-ին, Երևան քաղաքի Պարույր Սևակի փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել է ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի դին՝ հրազենային վիրավորումով: