«Հրապարակ» թերթը գրում է. «Արարատ Միրզոյանի օգնական Վահան Կոստանյանին հարցրինք' հնարավո՞ր է ինքը դառնա Նիկոլ Փաշինյանի մամլո խոսնակը եւ հունվարի 25-ին Կապանում տեղի ունենալիք մեծ ասուլիսն ինքը վարի։ «Ոչ, նման բան չկա»:

Այսինքն' չի՞ բացառվում, որ ասուլիսը տեղի ունենա առանց խոսնակի։ «Պետք է կառավարությանը դիմել»:

Ի դեպ, քրեական ենթամշակույթին վերաբերող օրենքի քննարկման ժամանակ Արարատ Միրզոյանն այդ ենթամշակույթին բնորոշ արտահայտություն թույլ տվեց' հորդորելով պատգամավորներին «լռվել հայաթների բեսեդկաներում»․ հետաքրքրվեցինք՝ նիստից հետո անդրադարձա՞ք այդ բացթողմանը։

«Ոչ, դա տիպիկ բնորոշումն էր «Բարգավաճի» այդ օրվա վարքի»:

Ասել է' «տիպիկության» տեսանկյունից հաղթեցիք ԲՀԿ-ին։

«Հաղթելու խնդիր մենք չենք դրել. ժողովուրդն է որոշում, ժողովուրդն է գնահատական տվողը»: