Շվեդիայում հայտնաբերվել է նոր տիպի 2019-nCoV կորոնավիրուսով հիվանդության առաջին դեպքը: Այդ մասին հայտնում է The Local-ը:

Ըստ Շվեդիայի հանրային առողջության գործակալության՝ դեպքը հայտնաբերվել է Շվեդիայի կենտրոնական հարավում գտնվող Յենչեպինգի շրջանի Ռիհով կոմսության հիվանդանոցներից մեկում:

Պարզվում է, որ հիվանդը մի կին է, ով հունվարի 24-ին է ժամանել Շվեդիա Չինաստանի Ուհան նահանգ այցելելուց հետո:
Հրապարակման համաձայն՝ նա այժմ գտնվում է վարակիչ հիվանդությունների հիվանդանոցի մեկուսարանում: