Բավրա անցակետը հատելիս երկու օտարերկրյա քաղաքացի մեկուսացվել է՝ կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի կանխարգելիչ միջոցառումների շրջանակներում: Այս մասին իր ֆեյսբուքի էջում գրել է Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը:

«Հայ-վրացական սահմանը հսկողության տակ է։ Այսօր բեռնատարի երկու օտարերկրացի վարորդների մոտ Բավրա անցակետը հատելիս գրանցվել է մարմնի ջերմաստիճանի նորմայից փոքր շեղում, սակայն ընթացակարգերի համաձայն նրանց մեկուսացրել են, իրականացվել է նմուշառում, վաղը կստանան պատասխանները։ Բժիշկների նախնական գնահատմամբ նրանք շատ շուտով տան ճանապարհը կբռնեն»,-գրել է նա։

Բավրայի անցակետում ու «Շիրակ» օդանավակայանում կշարունակվի գործել հսկողության նույն ռեժիմը: