Էջմիածնում կորոնավիրուսով վարակված դպրոցահասակ երեխան մասնակցել էր հայտնի նշանդրեքին: NEWS.am-ին հայտնի է դարձել, որ երեխան սովորում է Էջմիածնի 4-րդ դպրոցում, երրորդ դասարանում, առաջին հերթում: Այս պահին մեկուսացնում են երեխայի դասարանի աշակերտներին եւ ծնողներին: Նրանց դպրոցի բակից տեղափոխում են հատուկ ավտոբուսով:

Ավելի վաղ հայտնել էինք, որ մարտի 14-ին կորոնավիրուսի հաստատված դեպքերից մեկը գրանցված է դպրոցահասակ երեխայի մոտ։ Երեխան հոսպիտալացված է, իսկ դպրոցում նրա շփման շրջանակը՝ դասընկերներն ու ուսուցիչները մեկուսացվում են: