ՀՀ-ում Ազգային ժողովի արտահերթ ընտրություններից հետո սահմանված կարգով ձևավորվեցին նաև միջխորհրդարանական պատվիրակություններ, այդ թվում' Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովում հայկական պատվիրակությունը, որը գլխավորում է նախկին փոխարտգործնախարար Ռուբեն Ռուբինյանը:
Եվրոպական խորհրդարանի ԵՄ-Հայաստան, ԵՄ-Վրաստան, ԵՄ-Ադրբեջան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի եվրոպական պատվիրակության ղեկավարի, Հայաստանի և Ադրբեջանի հարցերով Եվրոպական խորհրդարանի զեկուցողների համատեղ հայտարարությամբ որի համաձայն Հայաստանը փաստացի օկուպանտ երկիր է համարվել, այն պատճառով, որ ցանկանում է Հայաստան-Արցախ նոր ճանապարհ կառուցել: Նախկինում նմանատիպ երկու ճանապարհներ են կառուցվել, սակայն Հայաստանը օկուպանտ պետություն չի համարվել, տարածքներն էլ չեն կնքվել իբրև օկուպացված: Ի՞նչ է արել հայկական պատվիրակությունը նման զարգացումները կանխելու համար: Թերևս ոչինչ՝ պատվիրակության ղեկավարը անչափ զբաղված է, նա ժամանակ չունի զբաղվել ադրբեջանական լոբբինգին հակազդելով, շատ ավելի օրակարգային է ներքաղաքական ընդդիմախոսների դեմ պատվիրված ստատուսներ ձոնելը:

Մայիսի 19-ին Եվրոպական խորհրդարանի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովն ընդունել է8 մի բանաձև, որը, մեղմ ասած, չի բխում Հայաստանի ու Արցախի շահերից։ «Եվրոպական պառլամենտի հանձնարարականը Խորհրդին, Հանձնաժողովին և Հանձնաժողովի փոխնախագահին/ Գերագույն հանձնակատարին' Արևելյան գործընկերության արտաքին քաղաքականության և անվտանգության քաղաքականության գծով 2020 թվականի հունիսյան գագաթնաժողովի կապակցությամբ» բանաձևի նախագծում, մասնավորապես, ասվում է․ «Վերահաստատել ԵՄ հանձնառությունը ԱլԳ երկրների ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը և քաղաքական անկախությանը իրենց միջազգայնորեն ճանաչված սահմաններում և սատարել այս սկզբունքները ամբողջապես պարտադրելուն ուղղված նրանց ջանքերին»

2019 թվականի հուլիսի 4-8-ը Լյուքսեմբուրգում ընթացող ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի (ԽՎ) տարեկան ամառային 28-րդ նստաշրջանին Քաղաքական և անվտանգության հարցերի հանձնաժողովում քննարկման էր դրվել Ալան Ֆարելի հեղինակած «Անվտանգության ապահովման հարցում կայուն զարգացման ապահովում. խորհրդարանների դերակատարությունը» խորագրով զեկույցը: Փաստաթղթում կային հակահայկական ձևակերպումներ: Պատվիրակության ղեկավարը Հայկ Կոնջորյանն է:

2019 թվականի հոկտեմբերին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը 60 երկրների ղեկավարների ու 158 երկրների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների լարեց ընդդեմ Հայաստանի: Բաքվում տեղի ունեցած Չմիավորման երկրների շարժման 18-րդ գագաթնաժողովի մասնակիցները չորս փաստաթուղթ թին ընդունել: Գագաթնաժողովի մասնակիցները ընդունել են հետևյալ փաստաթղթերը՝ Բաքվի քաղաքական հռչակագիր, Շնորհակալություն և համերաշխություն Ադրբեջանին և ադրբեջանցի ժողովրդին, ինչպես նաև հռչակագիր Պաղեստինի վերաբերյալ:Բաքվի հռչակագրում գագաթնաժողովի մասնակիցները՝ 120 երկրի ներկայացուցիչներ, իրենց աջակցությունն են հայտնել Ադրբեջանի՝ «տարածքային ամբողջականությունը վերականգնելու ջանքերին»:

Որևէ մեկը չի տվել այս և այլ բազմաթիվ ձախողումների պատասխանը: Որևէ մեկը չի զրկվել իր պաշտոնից այն բանի համար, որ գործուղումների վրա ծախսվող հարկատուների գումարները փաստացի փոշիացվել են: նման ձախողումների պատճառը թերևս հասկանալի է, մինչ ադրբեջանական լոբբինգը օր ու գիշեր աշխատում է միջազգային կառույցներում իր շահերը պաշտպանելու ուղղությամբ, մեր պատվիրակությունների անդամները և ղեկավարները զբաղված են ներքաղաքական ռազբորկաներին իրենց լուման ներդնելով՝ ի դեմս օրը տասնյակներով գրվող ստատուսների…